ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Ազգադավն ու Վատիկանը՝ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու

Ազգադավն ու Վատիկանը՝ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու
23.10.2025 | 11:56

Վերջին շրջանում առավել քան երբևէ ակնհայտ է դառնում, որ Վատիկանի քաղաքական և հոգևոր գործունեության ստվերում գործում է մի նպատակ՝ թուլացնել Հայ Առաքելական Եկեղեցու դարավոր հիմքերը և ազդել հայ ժողովրդի ինքնության վրա։ Սա նոր երևույթ չէ․ դարեր շարունակ Արևմուտքի եկեղեցական և քաղաքական կենտրոնները փորձել են կաթոլիկացման կամ «էկումենիկ միավորման» պատրվակով ներթափանցել հայկական հոգևոր տարածք՝ խաթարելով մեր հավատքի միասնությունը։

Հայ Առաքելական Եկեղեցին ոչ միայն կրոնական կառույց է, այլև ազգային ինքնության սյուն։ Եվ հենց այս հանգամանքն է անհանգստացնում Վատիկանին։ Քանի դեռ մեր եկեղեցին մնում է անկախ և ազգային՝ անտարակույս ենթակա չէ ոչ պապական հովանավորության, ոչ էլ արևմտյան գաղափարական հոսանքների։ Այդ պատճառով էլ այսօր, երբ աշխարհաքաղաքական հավասարակշռությունները խախտվում են, Վատիկանը կրկին փորձում է իր ազդեցությունը տարածել Հայաստանի վրա՝ «միասնության» կոչերի, համատեղ աղոթքների և դիվանագիտական ժեստերի տակ թաքցնելով հստակ նպատակ՝ Հայ Առաքելական Եկեղեցու ազդեցությունը նվազեցնել և մեր հավատքը դարձնել ենթակայելի գլոբալ կառույցի մաս։

Սակայն սա միայն հոգևոր հարթության խնդիր չէ։ Պատմությունն արդեն գիտի, թե ինչպես են հոգևոր ազդեցության անվան տակ կործանվել փոքր ազգերի ինքնությունները։ Եվ հենց այդ պատճառով է, որ այսօր յուրաքանչյուր հայ հավատացյալ պարտավոր է գիտակցել՝ մեր եկեղեցու դեմ տարվող ցանկացած հարձակումը ուղղված է ոչ թե կղերական համակարգի, այլ հայ ժողովրդի հոգևոր ու ազգային ինքնության դեմ։

Հայ Առաքելական Եկեղեցին հազարամյակների փորձով ապացուցել է, որ նրա հիմքը ոչ թե քաղաքական դաշինքներն են, այլ Աստծո հետ հայ ժողովրդի անմիջական կապը։ Այդ կապն է, որ Վատիկանը երբեք չի կարող և չի կարողանա փոխարինել։

Այսօր մեր պարտքն է պաշտպանել ոչ միայն եկեղեցու պատերը, այլ նրա խորհուրդը՝ այն հավատը, որով պահվել ենք ցեղասպանությունից, օկուպացիայից և բաժանումներից։

Եվ եթե Վատիկանը փորձում է «միասնություն» առաջարկել՝ դա չի կարող լինել հավասարների միություն, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին ոչ թե մի ճյուղ է քրիստոնեական ծառի վրա, այլ սեփական արմատն ունեցող, Աստծո կողմից օրհնված ամբողջական հավատքի համակարգ։

Եկեղեցին մեր հենարանն է, իսկ հավատքը՝ մեր ուժը։

Այդ ուժը ոչ ոք չի կարող խլել մեզանից՝ ո՛չ քաղաքականությամբ, ո՛չ արտաքին ճնշումներով, ո՛չ էլ հոգևոր պատրվակներով։

«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 152

Մեկնաբանություններ